Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հարությունյանը 1/8 եզրափակիչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Կամիլ Կերյմովին` 10:0: Քանի որ այս քաշային կարգում մասնակիցները քիչ են, Արսեն Հարությունյանն այս հաղթանակից հետո միանգամից անցել է կիսաեզրափակիչ փուլ։