Նույնականացման քարտը՝ ID-ին, «տեղավորում են» հեռախոսների մեջ․ ինչ է մանրամասնում ԲՏԱ նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն են տվել նույնականացնել ID քարտերը բջջային հեռախոսի միջոցով, ինչը թույլ կտա առանց տանից դուրս գալու եւ նույնականացման քարտի կիրառման, պետական կառույցների հետ անհրաժեշտ գործարքներ կատարել էլեկտրոնային եղանակով:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է ՀՀ Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում այս նախագիծը և որն է նպատակը։ Ի պատասխան մեր հարցմանը ԲՏԱ-ից պատասխանեցին․

«ՀՀ Կառավարությունը՝ 2017 թվականի մայիսի 25-ի որրոշմամբ ամրագրել է բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության հետ համատեղելի շարժական բջջային կապի հեռախոսաքարտը ստանալուց հետո հաճախորդին տրված հնարավորությունը՝ ակտիվացնելու իր բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի պաշտոնական կայքում։

2022 թվականի դեկտեմբերին փոփոխություն է կատարվել «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում, որի հեևանքով 2023 թվականի փետրվարի 15-ից ՀՀ քաղաքացիներին տրամադրվող նույնականցացման քարտերն այլևս չեն պարունակում էլեկտրոենային ստորագրության հավաստագրի պահոց։ Պետության և մասնավոր ոլորտի տելեկոմ ընկերությունների համագործակցոթյան արդյունքում էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ոտորագրության ծառայությունները 2023 փետրվարի 15-ից մատուցվում են նաև բջջային կամ խելացի/սմարթ սարքերի միջոցով»:

Այսինքն, ստացվում է, որ նույնականացման ID քարտ ձեռք բերելու և այն ակտիվացնելու համար քաղաքացիները պետք է այն կցեն սեփական հեռախոսահամարին, ապա ակտիվացնեն որոշակի քայլերով։ Իսկ հարցին, թե սա ռիսկային չէ արդյոք անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից՝ ԲՏԱ-ից պատասխանեցին․

«Ցանկացած տեղեկատվական համակարգ պարունակում է որոշակի կիբեռ ռիսկեր, որոնց հայտնաբերումը և վերացումը կրում է շարունակական բնույթ։ Ուստի շնորհակալ կլինենք, եթե նշված մասնագետների հիմնավորումը տրամադրվեն մեզ, համակարգի անվտանգության հետագա բարելավման նպատակով»:

Ստացվում է, որ նախարարությունը, տեղյակ լինելով անձնական տվյալների անվտանգության ռիսկի մասին, միևնույն է, ներդրել է համակարգը և փորձում է համագործակցության նոր աղբյուրներ փնտրել խնդիրերը հարթելու համար։

Ըստ  ArmLur.am-ի տեղեկությունների՝ ծրագիրն իրականացնելու է լիտվական կազմակերպությունը, սակայն ԲՏԱ նախարարությունից  հայտնում են, որ իրենց հայտնի չէ համակարգի մշակմանը լիտվական ընկերության ներգրավածության մասին, սակայն նույնականացման աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, և այդ նպատակի համար ներգրավվել են նաև տարբեր ազգերի փորձագետներ, որոնց շրջանում կարող էին նաև լիտվացիներ լինել։

Նախարարությունից հայտնում էին նաև, որ նույնականացման հնարավորությունը պարտադիր չէ բոլորի համար։

Էմմա Միքայելյան




Լրահոս