
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետվարի 26-ին հնարավոր է գնա ԱԺ:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ փետրվարի 26-ին ԱԺ-ում քննարկվելու է «Ներքին
գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Այն կքննարկվի ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննարկմանը հրավիրվելու է նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը. անձամբ նախարարը կգնա՞ խորհրդարան, թե՞ նրա տեղակալը, դեռ հստակեցված չէ:
Քրիստինա Մուշեղյան