Այսօր մեդալների համար կպայքարի գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը. ծանրամարտի ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը։

Երևանի ժամանակով 22:00-ից հանդես կգա Եվրոպայի չեմպիոն (2022թ.) ու բրոնզե մեդալակիր (2023թ.) Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ): Երկամարտում գյումրեցի ծանրորդի նախնական հայտը 350 կգ է: Ավելի բարձր քաշ պատվիրել է միայն իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը՝ 355 կգ:

Նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանը երկու ոսկե մեդալ է նվաճել երկամարտում։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։ Իզաբելլա Յայլյանն էլ գրավել էր 7-րդ տեղը:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:




Լրահոս