Արման Անդրեասյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) իր երրորդ հաղթանակը տոնեց. դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակչում Արմանը 8-5 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևին: Եզրափակչում Արմանը կմրցի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ:

Արմանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից և 3-1 հաշվով հաղթել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին:

1/4 եզրափակչում Արման Անդրեասյանը լարված պայքարում 6-5 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սեյֆուլլա Իտաևին:

Նշենք, որ քիչ առաջ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը նույնպես դուրս էր եկել եզրափակիչ՝ հաղթելով ադրբեջանցի ըմբիշին։




Լրահոս