
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել:
«Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:
Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,-նախարարի խոսքերն է մեջբերում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։