Այսօր դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Սերգեյի Շարաֆյանը (փետրվարի 17, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ է(1987)։

1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական բաժիններում։ 1970-1972 թվականներին աշխատել է Կիրովականի Աբելյանի անվան պետական թատրոնում։ Բեմադրել է Ուստնովի և Տաբակովի «Ձյունանուշիկն ու 7 թզուկները», Պապայանի «Երևանյան վարդեր», Ֆրանկի «Շրջադարձ» պիեսները։ 1972-2001 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 2001 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի անդամ է։

Դերերը թատրոնում

«Համլետ»` Պոլոնիուս
«Ռոմեո և Ջուլետ»` Կապուլետ
«Կարմիր և սպիտակ վարդեր»` Բոֆֆորտ
«Ռիչարդ 3-րդ»` Հաստինգս
«Հուլիոս Կեսար»` Անտոնիուս
«Ավտոբուս»` Խելացի
«Մեծ լռություն»` Ողուզ Բեյ
«Հիսուս Նազովրեցի»` Կայափա
«Չաօ»` Մարտինե
«Մեծապատիվ մուրացկաններ»` Մանուկ աղա
«Մոռանալ Հերոստրատին»` Տիսսաֆերն

Դերերը ֆիլմերում

«Հեղկոմ նախագահը»
«Կյանքի լավագույն կեսը»
«Շնչառություն»
Որտե՞ղ էիր, մարդ աստծո
Քանի դեռ ապրում ենք…
«Աստղային ամառ» (Սուրեն)
«Մենավոր ընկուզենի»
«Կարոտ»
«Լաբիրինթոս»
«Կիսակայարան»
«Մեր բակը»
«Էմիգրանտներ»
«Լոս»
«Մեղավորներ»
«Բացի՛ր աչքերդ»




Լրահոս