
Երևանում փետրվարի 17-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում փետրվարի 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։