
Երիտասարդ հայ բռնցքամարտիկներն առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայ մարզիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։