Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 03։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Գետառի վրա տեղադրված երկաթե ճաղավանդակներին, մոտ 40 մետր ճաղավանդակ կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Գետառում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կորյան Ապրեսյանը, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մանուկյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Վահե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին մեծ դժվարությամբ են դուրս բերել մեքենայից։