
Արևմուտքը չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ուստի դաշինքն իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Երկու բան, իմ կարծիքով, առանցքային նշանակություն ունի. առաջինը, Ռուսաստանի սպառնալիքն իրական է, ուստի մեր պաշտպանական և զսպման կարողությունները պետք է լինեն և մնան վստահելի։ Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, մենք չենք ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ուստի բոլոր նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային, պատերազմի սկզբից ի վեր միակարծիք են եղել, որ մենք չենք ուղարկելու մեր սեփական զինվորներին Ուկրաինա», – ասել է Շոլցը: