
«Ինտերն» Ա Սերիայի 25-րդ տուրում ընդունել է հետնապահ «Սալերնիտանային» և հաղթել 4-0 հաշվով:
Աչքի են ընկել Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսը, Մարկո Արնաուտովիչը և Դենզել Դյումֆրիսը:
«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 60-րդ րոպեին:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 24 խաղից հետո 63 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը և 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին»: «Սալերնիտանան» 25 խաղից հետո 13 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է: