Լևոն Արոնյանը մրցանակային տեղ է գրավել Freestyle Chess GOAT Challenge մրցաշարում, որը կոչվում է նաև Ֆիշերի մրցաշար:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը 3-րդ տեղի համար պայքարում հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին:
Մրցաշարին մասնակցել է 8 շախմատիստ, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը:
Ֆիշերի մրցաշարում հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, երկրորդ տեղն է գրավել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, որը կիսաեզրափակչում հաղթել էր Արոնյանին։