
Այս պահին Մյունխենում եռակողմ հանդիպում է տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: