
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Ինչպես երևում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ին: Բայց դա անում է բավականին գրագետ. ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց և առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում: Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաև մեկ այլ ԲՀԿ-ական՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: