
Յուրգեն Կլինսմանը չի շարունակի գլխավորել Հարավային Կորեայի հավաքականը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գերմանացի մասնագետի գլխավորությամբ Հարավային Կորեան Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում 0-2 հաշվով պարտվել էր Հորդանանի հավաքականին:
«Կլինսմանը չկարողացավ արդարացնել մեր սպասելիքները և բարձրացնել ազգային թիմի մրցունակությունը»,-հայտարարել է Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
59-ամյա մասնագետը Հարավային Կորեայի հավաքականի ղեկը ստանձնել էր նախորդ տարվա փետրվարին՝ փոխարինելով Պաուլու Բենտուին: