Հայ եւ ռուս խորհրդարանականները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը: Հյուրերը մեր երկրում են՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հայտնում են ԱԺ- ի լրատվական ծառայությունից:

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այցելել են Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց: Հայ եւ ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզի կիսանդրու բացման արարողությանը, որից հետո դիտել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը, մասնակցել Գեւորգ Վարդանյանի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսին:




Լրահոս