
Այսօր արդյունավետ խոսակցություն ենք ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել խաղաղության գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին «Х»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք նաեւ քննարկել ենք այն, թե ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- գրել է նա։