
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ Ուկրաինան եռում է, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ձայնը քաղաքական հարցերում գրեթե չի լսվում, սակայն փոխարենը վերջինիս ձայնը շատ բարձր է «լսվում» բիզնես «զարգացումներում»: Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, առավել ստույգ՝ նրա որդի Դավիթ Մանուկյանին, որը համատեղությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: