Փարիզում ոստիկանները սպանել են ծագումով սուդանցի մի տղամարդու, ով սպառնացել է նրանց մսագործական դանակով, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
Նշվում է, որ ոստիկանությունը սպառնալիքը չեզոքացնելու համար օգտագործել է խլացուցիչ հրացաններ, սակայն դա ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Այն բանից հետո, երբ տղամարդը դանակը թափահարելով քայլել է դեպի ոստիկանները, չորս ոստիկանները մոտ քսան կրակոց են արձակել նրա ուղղությամբ։
Դրանից հետո ոստիկանները փորձել են վիրավորին սրտի մերսում անել, սակայն չի օգնել։
Ինչպես հաղորդում է «Ֆրանս-պրես» գործակալությունը, կրակ բացած չորս ոստիկանները շոկային վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել։