Ռոբերտ Քոչարյանն անհաջող փորձեր է կատարել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի բան ակնհայտ է, «ոչիշխանական» ոչ իշխանական քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ աղմուկը սկսվեց ճիշտ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց իր հարցազրույցների շարքը: Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անգամներ հենց «Բարգավաճի» «գործադրմամբ» անհաջող փորձել է իր քաղաքական դիրքերը ամրացնել թե՛ իր պաշտոնավարման մայրամուտին եւ թե՛ առավելապես իր պաշտոնավարումից հետո:

Ռոբերտ Քոչարյանի առաջին նահանջը 2007 թվականին էր: Խորհրդարանի ընտրությունից առաջ նա Գագիկ Ծառուկյանին բերեց քաղաքականություն և նրա միջոցով փչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պետք է լիներ ՀՀԿ-ին այլընտրանք և Ռոբերտ Քոչարյանի վարչապետության բանալի. ԲՀԿ-ն պետք է մեծամասնություն վերցներ խորհրդարանի ընտրությանը` հանրությանը ներկայանալով ավելի ժողովրդական դեմքով, քան բյուրոկրատացած ՀՀԿ-ն, իսկ հետո արդեն Ռոբերտ Քոչարյանին առաջարկեր վարչապետի պաշտոնը, որը 2005թ. սահմանադրական փոփոխության հանրաքվեով Քոչարյանը որոշակիորեն ընդլայնել էր լիազորությունների մասով: Իսկ հետո արդեն` 2008 թվականի նախագահի ընտրությանը, ԲՀԿ-ն պետք է առաջադրեր Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Բայց Ռոբերտ Քոչարյանը 2012թ. մայիսի 3-ի հարցազրույցում անձամբ խոստովանեց, որ Օսկանյանին հետ պահեց այդ քայլից: Պատճառը, թերևս, ամենևին այն չէր, ինչ նշել էր Ռոբերտ Քոչարյանը` ասելով, թե իր նախագահության ավարտին չէր ցանկացել արտգործնախարար փոխել: Պատճառը երևի թե ավելի շատ այն էր, որ Սերժ Սարգսյանը չէր ցանկացել իր տեղը զիջել Օսկանյանին, նաև լինել նախագահ Քոչարյանի վարչապետության պայմաններում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս