Ժողովուրդ. Երկրի ղեկավարն իր տեղում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարբած ելույթ է ունենում երիտասարդների առջեւ, հետո ինքն իր ելույթով հրապարակավ զվարճանում: Հասարակական վայրում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բոլորի ներկայությամբ երեկ երեկոյան հարձակվում է կին գործարարի վրա, հարվածում նրա գլխին, իսկ ներկա տղամարդիկ ասում են, թե իրենք չեն տեսել հարվածի պահը, որ Լիսկայի դեմ ցուցմունքներ չտան: Ու այս ամենին անհաղորդ է ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձնավորությունը: Ասես տեղում չէ: Բայց այսպես մինչեւ ե՞րբ:




Լրահոս