Վահագն Դավթյանը՝ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության «օղակներ» վարժությունում:

Եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը  14.470 միավորով  զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:




Լրահոս