Ավստրիայի և Չեխիայի Հանրապետության սահմանին ընդլայնվել է սահմանային հսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի իշխանությունները երկարացրել են ժամանակավոր սահմանային հսկողությունը Չեխիայի սահմանին մինչև ապրիլի 16-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության ՆԳՆ-ին հղումով։

Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարների խոսքով՝ սահմանափակող միջոցների երկարաձգումը անօրինական փոխադրողների միջազգային մաֆիայի դեմ պայքարի բազմաթիվ քայլերից մեկն է։

Ավստրիան 2023 թվականի հոկտեմբերի 18-ին հայտարարեց Չեխիայի հետ սահմանին ժամանակավոր վերահսկողության մասին՝ պատճառաբանելով հյուսիսային հարևանից անօրինական միգրանտների հոսքը։

Նույն միջոցառումներն իրականացվում են Սլովակիայի հետ սահմանին։ Անվտանգության լուրջ սպառնալիքների դեպքում շենգենյան երկրներն իրավունք ունեն նման քայլերի դիմել։




Լրահոս