
Այսօր մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ընդգծելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ես բարձրացրի մարդու իրավունքների կարևորությունը և վերահաստատեցի ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։