
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում:
Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում:
Երկու ցատկերի արդյունքում հայ մարմնամարզիկը ստացել է 14,930 գնահատական ու նվաճել Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության մրցումների ոսկե մեդալը։