ՖՈՏՈ. «Շարունակելու ենք արարել, ձեռք ձեռքի տալ` երբեք չկորցնելով վերադարձի նպատակը». Երևանում արցախցի գրողների հետ հանդիպում է կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի սրտում գտնվող Արցախյան փոքրիկ անկյունում փետրվարի 18-ին կայացավ արցախցի գրողների և երկրպագուների հանդիպում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան:

«Ապրելու ձայն» գրական հանդիպումը կազմակերպել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գրասենյակը, որն այս պահին գործում է Երևանում:

Մշակութային միության Արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը նշեց, որ նախաձեռնությունն ապրելու մասին է. «Մենք հիմա Մայր Հայաստանում ենք, մենք կորցրել ենք մեր ծննդավայրը, բայց այո՛ ենք ասում ապրելուն, շարունակելու ենք արարել, ձեռք ձեռքի տալ` երբեք չկորցնելով վերադարձի նպատակը»:

Լուսանկարները՝ Գագիկ Հարությունյանի

Հուրի Բաղդասարյան




Լրահոս