Այս լարված մթնոլորտում աշխատելն ինձ համար ընդունելի չէ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկություններ կան, որ այդ դիմումը պայմանավորված է վերջերս համալսարանում վերստուգիչ հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններով: Իսկ արդեն երեկ գիտխորհրդի արտահերթ նիստում նշվել է, որ Ա. Ավետիսյանը դիմում է գրել ԿԳ նախարարին` խնդրելով ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից:
«Եթե իմ աշխատանքը չի ընդունվում, եւ որևէ անհամաձայնություն կա, այս լարված մթնոլորտում աշխատելն ինձ համար ընդունելի չէ: Երբ նախարարությունը որոշումը կայացնի, այդ պահից կլքեմ ռեկտորի պաշտոնը»,-հայտարարել է ռեկտորը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մի քանի հարց է ուղղել Ա. Ավետիսյանին:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս