ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թղթային դեղատոմսից անցում է կատարվելու Էլեկտրոնայինի․ ինչպե՞ս ստանալ այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ թղթային դեղատոմսից անցում է կատարվելու Էլեկտրոնայինի:

Այս փոփոխության արդյունքում՝
Բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա,
ինքնաբուժության, սխալ կամ ոչ նպատակային դեղերի ընդունման դեպքերը կբացառվեն կամ կնվազեն,
դեղ ստանալու համար հերթերից, թղթաբանությունից և ժամանակի կորստից հնարավոր կլինի խուսափել,
դեղատոմսի անընթեռնելիությունը, կորցնելը կբացառվի,
մեխանիկական սխալներն ու բացթողումները կբացառվեն,
կտրվեն ճիշտ քանակով դեղեր,
բուժհաստատություններն ու դեղատները ճշգրիտ վիճակագրություն կունենան,
բուժման ընթացքի մասին համապարփակ տեղեկատվությունը հասանելի կլինի համակարգում:




Լրահոս