Օրրանը դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Օրրանի հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։ Նշենք, որ վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Սույն որոշումը բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։

Հիշեցում

Դեկտեմբերի 11-ին Օրրան բարեգործական կազմակերպությունը հրավիրել էր մամումի ասուլիս ահազանգելու իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքների և երեխաների։




Լրահոս