
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՝ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո ՀՀ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են: Ավելին, Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում: Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, և զրույցը վեր էր ածվել վիճաբանության, անգամ՝ հայհոյանքների»։
Մանրամասները ` թերթի այսօրվա համարում: