
Արագածի ՀՀԿ տարածքայինի ղեկավար Գասպար Գասպարյանը, մարզի Հնաբերդ գյուղում մասնակցելով հարսանիքի, կենաց է ասել՝ նվիրված
ՀՀԿ-ին։ “Սաղդ մի մարդու նման ՀՀԿ-ին պիտի ընտրեք, պիտի ծառայենք նասխագահին ու ասենք՝ առաջ Հայաստան”,- ասել է 34-ամյա կուսակցական
լիդերը։ Սակայն կենացը “ծանր է նստել” Գասպարի
վրա։ Գյուղացիները նրան հարսանքատնից դուրս են հրավիրել ու բացատրություն պահանջել, թե ինչու է հարսանիքը քաղաքականացնում։ “Դու չէ,
որ պիտի ասես ում ընտրենք, մոռացիր մեր գյուղը”,- ասել են հնաբերդցիք։ Եվ քանի որ հարսանքավորները մի թեթև խմած են եղել, վիճաբանությունը վերածվել է թեթև ծեծկռտուքի
և հանգուցալուծվել ոստիկանություն միջամտությամբ։