Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Բիշարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում էին, որ նրան մեղադրանք է առաջադրվել, սակայն հայտնի է, որ պատճառը գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներն են։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մհեր Բիշարյանին դատարանը չի կալանավորել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։