
«Հրապարակը» գրում է. «Որոշ աղբյուրների համաձայն` Ջավախքում ապրող հայերը Ռուսաստանի «մեկենասությամբ» շուտով սկսելու են անջատողական շարժում և Ղրիմի օրինակով ցանկություն են հայտնելու միանալ Ռուսաստանին, տեղյա՞կ եք նման գործընթացից՝ հարցրինք ջավախեցի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին: «Վստահ եմ` չի կարող լինել, հասարակական ակտիվի քննարկումներում նման օրակարգ չկա»: Որ լիներ, կիմանայի՞ք: «Անպայման»: Նախորդ տարիներին միշտ էլ նման հարց շոշափվել է, եւ չի կարելի ասել, թե սա ոչ մի տեղից «ծնված» խնդիր է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: