
Այսօր Մեծ Պահքի ութերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:
Տապակի մեջ պետք է բովել 1 բաժակ արևածաղկի սերմ, 1/4 բաժակ քունջութ և 1 բաժակ մանրացրած գետնանուշ: Հարիչով անցկացնել արմավը, ապա վրան ավելացնել նախապես բոված սերմերը և կրկին հարել: Արդեն պարտրաստ զանգվածից ձևավորել գնդիկներ: Ցանկության դեպքում այն կարելի է թաթախել կոկոսի քերուկի կամ հալեցրած սև շոկոլադի մեջ և թողնել, որ չորանան:
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան