«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Աբրահամյան, երեկ Մոսկվայում հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության, և այդ հանրահավաքի կազմակերպիչներից մեկն էլ դուք էիք։ Ինչո՞ւ եք պաշտպանում այդ քաղաքականությունը եւ որն է ձեր դիրքորոշումը այդ հարցում։
Ես կազմակերպիչ չեմ, բայց ես կողմակից եմ մեր նախագահի քաղաքականությանը, որովհետև այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու օգտակար է Ռուսաստանում հայ համայնքի համար։ Ինչ մնում է Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններին, դա քաղաքական խնդիր է, հայերի միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքական խնդիրներով։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: