ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ այս տարի դպրոցներում «Վերջին զանգ» չի լինելու, ինչին դեմ են և՛ շրջանավարտները, և՛ նրանց ծնողները, և՛ դպրոցների ուսուցչական անձնակազմը:
ArmLur.am-ը մանրամասներ իմանալու համար կապ է հաստատել ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության մամուլի քարտուղարության հետ, որտեղից հայտնեցին. ««Վերջին զանգ» գոյություն չունի, կա «Վերջին դաս»: Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցներում չի նշվում «Վերջին զանգ», այլ փոխարենը կատարվում է «Վերջին դաս», ինչի շրջանակներում էլ շրջանավարտները գուցե և յուրովի են անցկացնում իրենց վերջին դասը»:
Նանիկ Աղասյան