
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը հերթական անգամ հայտնվել է աննախանձելի վիճակում՝ ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները երկընտրանքի առաջ:
Հայաստանի համար սա շատ նուրբ, չափազանց լուրջ խնդիր է, քանի որ երկու դեպքում էլ հետևանքները կարող են վտանգավոր լինել: Առավել ևս, որ առայժմ տակավին անհայտ է նաև՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչո՞ւմ է Ուկրաինայի՝ Եվրոպայի ամենամեծ երկրի նոր իշխանություններին որպես լեգիտիմ, թե՞ ոչ: Իսկ դրանից ածանցվում է նաև Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները ճանաչել-չճանաչելու հարցը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: