Ինչու են անժամկետ դադարեցվել «Գոյ» թատրոնի ներկայացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնի փետրվար ամսվա ներկայացումները անժամկետ դադարել են։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանի հետ, ով թատրոնում աշխատում է դեռ 2007թ․-ից՝ պարզաբանելու, թե ինչո՞ւ են դադարեցվել թատրոնի ներկայացումները․

«Դատական պրոցես ա գնում, մինչև ինչ-որ բան հստակեցվի, ընթացքը դատարանում ա։ Էս պահին ներկայացում չենք խաղում, բայց դա չի նշանակում, որ թատրոնը չի աշխատում»։

Դերասան Վաչե Երիցյանը, ով նույնպես «Գոյ» թատրոնի դերասաններից է և թատրոնում աշխատել է 2014թ․-ից ասում է․

«Գոյ թատրոնի կարգավիճակը էս պահին պարզ չի։ Մեր քայլերը դատարանում են, մի խոսքով մեր քայլերը միայն դատերն են։ Ներկա պահին թատրոնը չի գործում, որովհետև պետական ռեգիստրի հետ կապված խնդիրներ կան, այսինքն եթե հիմա մենք ներկայացում խաղանք, էտ գումարը ուրա գնում, ով ա ծախում էտ տոմսը․ էսպիսի խնդիրներ կան։ Թատրոնի անձնակազմը կա, մենք տարածքում ենք մեր, բայց ներկայացումեր չենք խաղում»։

Հիշեցնենք,որ կառավարությունը որոշում էր կայացրել «Գոյ» թատրոնը միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Մոնիկա Եղոյան




Լրահոս