Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկի, Սամվել Գասպարյանը՝ փոքր բրոնզ, մրցումները շարունակվում են․ ծանրամարտի ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում են գյումրեցիներ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։

Առաջին վարժությունից հետո առաջատարը Գարիկ Կարապետյանն է, ով սանձել է 182 կգ կշռող ծանրաձողը։ Սամվել Գասպարյանը 180 կգ է գրանցել և առայժմ երրորդն է։

Երկրորդ տեղում է չեզոք դրոշի տակ հանդես եկող Եվգենի Տիխանցովը, ով սանձել է 181 կգ։

Մրցումները շարունակվում են։

 




Լրահոս