
Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Ալիևի հետ հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էդրողանը կոչ է արել երրորդ կողմերին, «որոնք փորձում են դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, ծառայել խաղաղությանը, այլ ոչ թե լարվածություն ստեղծել»։
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը «հույսի նոր աղբյուր կդառնա»։
Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը կարևոր գործոն է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ Եվրասիայի համար։