Այս պահին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը:
Ինչպես նիստերի դահլիճից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ամբաստանյալ Արգիշտի Կիվիրյանը հայտնեց դատարանին, որ իր պաշտպան Լուսինե Սահակյանն առողջական խնդիրներ ունենալու պատճառով չի ներկայացել, և միջնորդեց հետաձգել նիստը մոտ մեկ ամսով: Իսկ պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ հիմնական մարտավարությունը վարում է Լուսինե Սահակյանը:
Դատարանը որոշեց նիստը հետաձգել և նշանակեց սույն թվականի ապրիլի 15-ին: