
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ուշացումով։ Այս մասին տեղեկացնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
«Հարգելի մարզասերներ,
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չվերթում տեղի է ունեցել փոփոխություն։
Քանի որ «Լուֆթանզա» ավիաընկերությունը չեղարկել էի իր չվերթը, թիմը Երևան կժամանի փետրվարի 19-ի գիշերը լույս առավոտ 20-ին, Քիշնև-Երևան չվերթով, ժամը՝ 6:10-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։