
Երկուշաբթի Մոլդովայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Regex 2024 տարածաշրջանային շտաբային զորավարժությունների սեմինարը: Այդ մասին հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։
«Տարածաշրջանային շտաբային զորավարժություններին մասնակցում է Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Մալթայի և Աֆրիկյան միության շուրջ 50 զինծառայող։ Regex 2024-ը կանցկացվի փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սեմինարը կազմակերպվել է Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության աջակցությամբ և ուղղված է զինվորականների նախապատրաստմանը՝ պլանավորման, ճգնաժամային իրավիճակների կառավարման արևմտյան չափանիշներով, բազմազգ միջավայրում ուժերի օպերատիվ համատեղելիության մակարդակի ամրապնդմանն ու գնահատմանը: Մասնակիցներին ուսուցանում է ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության հինգ հրահանգիչ: