
Հունաստանը կստանձնի Կարմիր ծովում Եվրամիության նոր ռազմածովային առաքելության հրամանատարությունը։ Այս մասին հաղորդել է El País թերթը։
Նշվում է, որ հույն հրամանատարը կգլխավորի Aspides գործողությունը, որն ուղղված է եվրոպական նավերի պաշտպանությանը: Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի իտալական նավի վրա։ Սպասվում է, որ Միության անդամ երկրների արտգործնախարարները փետրվարի 19-ին կհաստատեն մեկ տարվա տևողությամբ գործողության մեկնարկը, որտեղ գործի կդրվեն չորս ֆրեգատներ։
Եվրոպական նավերը կպատասխանեն միայն ծովից հարձակումներին և կրակ չեն արձակի մայրցամաքի ուղղությամբ։ ԵՄ առաքելությունն անկախ կլինի ԱՄՆ-ի գլխավորած Prosperity Guardian գործողությունից, սակայն նրանց միջև կլինի համագործակցություն և կկատարվի տեղեկատվության փոխանակում: