
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինային նոր, հզոր հեռահար բալիստիկ հրթիռներ տրամադրելու ուղղությամբ, ասել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ն սկսեց ATACMS հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինային, սակայն մինչ այժմ խոսքը միայն հին, միջին հեռավորություն ունեցող ATACMS-ի մասին էր։
Այժմ Վաշինգտոնը, ըստ պաշտոնյաների, դիտարկում է Կիևին հրթիռի ավելի մեծ հեռահարության տարբերակ մատակարարելու հնարավորությունը, հաղորդում է Ամերիկայի ձայնը։
Դա Ուկրաինային թույլ կտա Ղրիմին հասնող հարվածներ հասցնել: