Armenian text to speach

Բրազիլիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հետ է կանչել Թել Ավիվում երկրի դեսպան Ֆրեդերիկո Մայերային խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Բրազիլիայի ղեկավարին պերսոնա նոն գրատա է հայտարարել, հաղորդում է բրազիլական Folha de São Paulo թերթը:

Ավելի վաղ իսրայելական i24 հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նախկինում Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային պերսոնա նոն գրատա էր հայտարարել՝ Գազայի հատվածի պատերազմը Հոլոքոստի հետ համեմատելու պատճառով։

«Թել Ավիվում Բրազիլիայի դեսպան Ֆրեդերիկո Մայերին Լուլան հետ է կանչել երկիր՝ խորհրդակցությունների համար»,- նշում է թերթը։




Լրահոս