Իշխանության սիրելի «Երեմյան Փրոջեքթս»-ը ռիսկ է ներկայացնում ՊԵԿ-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական օլիգարխ Երեմյանները ի թիվս այլ հարցերի, քրեական հանցանքներում մեղադրվող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի արտասահմանյան այցերի ուղեկիցն էին։ Դիցուկ Քերոբյանի վերջերս Լոնդոն կատարած այցի փոքրաթիվ պատվիրակության կազմում է նաև Երեմյան Փրոջեքթսը` ըստ էության որպես ՀՀ֊ում բիզնեսի էտալոն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուշագրավն այն է, որ «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ն վերջին` 2022 թվականին ՊԵԿ բազաներով անցնում է որպես վնաս հայտարարագրած (այլ կերպ ասած կործանվող) հարկատու։ Հավանաբար սա հենց այն գինն է, որը պետությունը վերադարձնում է «նորացված նախկին» Երեմյաններին` հնարավորություն տալով վերջիններիս բյուջե չվճարել շահութահարկ։

Հավելենք նաև, որ Փաշինյանի որոշմամբ այս ընկերությունն ազատվել է 28 միլիոն դրամ հարկից, որն ընկերությունը պարտավոր էր վճարել 10 տարով իրեն տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար։

2020 թվականին 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից ազատվելուց զատ, «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վարձակալության համար վճարման պարտավորությունից իրեն ազատելու խնդրանքով։ Վերջինս ազատվել է նաև այդ պարտավորությունից։




Լրահոս