Մարտի 18-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում Երևան-Թեհրան մեկնող իրանական «Ռոյալ Սաֆար» ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 8 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք գիշերելու:
Մարտի 18-ի, ժամը 10.10-ի դրությամբ ավտոբուսը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը,տեղեկացնում է ՀՀ ԱԻ Նախարարությունը: