Կուտակումներ, խտրական վերաբերմունք Կապանի նոտարում․ քաղաքացիներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վերջին շրջանում հաճախ է բողոքներ ստանում ՀՀ Արդարադատության նախարարության Սյունիքի մարզի «Կապան» նոտարական տարածքի նոտար Օկսանա Դավթյանի գործունեության մասով: Մեզ դիմած քաղաքացիների խոսքով՝ Օկսանա Դավթյանը պատշաճ չի սպասարկում կապանցիներին, ժամեր շարունակ մարդիկ սպասում են անձնագրային բաժնում, խտրական և «կապրիզնի» վերաբերմունք է ցուցաբերում մարդկանց նկատմամբ և միայն հատուկ վերաբերմունքի պայմաններում են մարդիկ սպասարկվում:

Մեզ ահազանգած քաղաքացիների պատմելով՝ անպատժելիության պատճառը թերևս այն է, որ նոտարի եղբայրը ՔՊ-ի Կապանի գրասենյակի ղեկավարն է: Դժգոհությունների հետքերով ArmLur.am-ը զանգահարեց Օկսանա Դավթյանին: «Ամբողջ Կապան համայնքն իր տարածաշրջաններով սպասարկվում է իմ գրասենյակում, բնականաբար այդ հերթերն առաջանում են դրանից: Մարդիկ չեն ուզում սպասել, բոլորի համար իրենց գործը առաջինն է, ես էլ առավոտ ժամը 9-ից մինչև երեկո 21:00-ն աշխատում եմ, որ պետք է աշխատեմ մինչև ժամը 18:00-ը: Եթե այդքանից հետո պիտի բողոքեն, ուրեմն թող բողոքեն»-մեզ հետ զրույցում իրավիճակն այսպես պարզաբանեց Օկսանա Դավթյանը:

Նա նաև հավելյալ մանրամասնեց, որ գրասենյակում ամեն ինչ կատարվում է միայն բանկային փոխանցումների միջոցով: Քաղաքացիների խոսքը մեկնաբանելով՝ ասաց. « Ես խնդրում եմ իմ անունը, իմ պաշտոնը չշահարկել որևէ այլ անձի կամ պաշտոնի հետ։ Ես աշխատել եմ մինչև « Քաղաքացիական պայմանագիր», նոտար աշխատել եմ դեռ 2017 թվականից և մինչ այսօր աշխատում եմ»։ Տիկին Դավթյանը հավելեց, որ նա հիմա արձակուրդում է։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս